«2040 թվականին ՀՀ-ում 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունն իրատեսական է». Սերժ Սարգսյան
2040 թվականին ՀՀ-ում 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունն իրատեսական է, և այն իրականացվելու է: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին:
Նա նշեց, որ առաջիկա շաբաթներին կհաստատվի ՀՀ ռազմավարությունը: Ս.Սարգսյանի կարծիքով` ներգաղթի կազմակերպման հարցում մեծ աջակցություն կարող է ցույց տալ Դաշնակցությունը: Նրա խոսքով` միլիոնավոր մարդկանց հնարավոր չի լինի համոզել գալ Հայաստան, բայց առնվազն հարյուր-հազարավորի կարելի է, որովհետև բոլորը չէ, որ Հայաստանից արտագաղթելով՝ հասել են իրենց երազանքի իրականացմանը:
«Եթե մեզ հաջողվի խաղաղ ճանապարհով լուծել մեր անվտանգության պրոբլեմները, ես կարծում եմ, որ ներգաղթը կլինի շատ էական»,- ասաց Ս.Սարգսյանը: