Արմեն Ռուստամյանը գիտի` ինչ պետք է անի, եթե իրեն թույլ չտան մտնել ԱԺ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վաղը չեն թույլատրելու պատգամավորներին մտել խորհրդարան և քվեարկել վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին:

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի շրջափակել ԱԺ շենքը, ապա Արմեն Ռուստամյանը գիտի` ինչ պետք է անի. «Եթե իմ դեմ դուրս գան անօրինական մեթոդներով, ես կպաշտպանվեմ։ Եթե մեկը գա փողոցում ձեզ ապտակի, ինչ պիտի անեք, պիտի նույն կերպ պատասխանեք. բռունցքին` բռունցքով, ապտակին` ապտակով։ Ես չպետք է սուս մնամ։ Դա իմ անձնական իրավունքն է` անկախ նրանից` դիմացս պատգամավոր է, թե ոչ»։

 

Տեսանյութեր

Լրահոս