Բրազիլիայի դատարանը թույլատրեց կալանավորել նախկին նախագահ Լուլա դա Սիլվային
Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանը, որը երկրի բարձրագույն դատական ատյանն է, ապրիլի լույս հինգի գիշերը թույլատրելէ հանրապետության նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային բանտ նստեցնել կոռուպցիայի գործով մեղադրական դատավճռի կատարման համար: Նիստը, որտեղ կայացվել է համապատասխան վճիռը, հեռարձակվել է դատական մարմնի YouTube-ալիքում։
Վճիռը նշանակում է, որ Լուլա դա Սիլվան կարող է բանտ ուղարկվել արդեն առաջիկա ժամերին, եթե առաջին ատյանի դատավորը համապատասխան կարգադրագիր տա: Նախկին նախագահը պնդում է այնքան ժամանակ ազտության մեջ մնալու իր իրավունքը, քանի դեռ չեն քննարկվել իր բոլոր գանգատարկումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: