Բաժիններ՝

Նախագահների երեխաները. Աննա Մարգվելաշվիլին և Նիկոլայ Լուկաշենկոն ծանոթացել են Թբիլիսիում

Վրաստանի նախագահի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին, ծանոթացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի հետ, որը հորն ուղեկցում է Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Նախագահների երեխաները ծանոթացել են պետական ճաշկերույթի ժամանակ, որը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից տրվել է Բելառուսի նախագահի պատվին: Միջոցառումից լուսանկարները հրապարակված են Վրաստանի նախագահի կայքում:

Լուսանկարներում երեւում է, թե ինչպես են Աննան ու Նիկոլայը միմյանց ձեռք սեղմում, իսկ ավելի ուշ սեղանի շուրջն են նստում իրենց հայրիկների, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի եւ Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիի ընկերակցությամբ: Աննա Մարգվելաշվիլին ծնվել է 1993 թվականին: Նա Վրաստանի նախագահի դուստրն է առաջին կնոջից: Ներկայում Գիորգի Մարգվելաշվիլին ամուսնացած է դիզայներ Մակա Չիչուայի հետ, որից երկու որդի ունի՝ Տեյմուրազը եւ Թոման:

Մարգվելաշվիլին մեկ անգամ չէ, որ դստերն իր հետ պաշտոնական այցերի է տարել. վերջին անգամ՝ Հունաստան՝ ընթացիկ տարվա փետրվարին:

Պաշտոնական այցերի ժամանակ հորը հաճախ է ուղեկցում նաեւ Նիկոլայ Լուկաշենկոն, որը 13 տարեկան է: Նիկոլայը նախագահի կրտսեր որդին է, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս