Մաքսանենգ ճանապարհով Վրաստան մեծ քանակությամբ ոսկի տեղափոխող ադրբեջանցի է ձերբակալվել
Վրաստանի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել, ով փորձել է Թուրքիայից անօրինական ճանապարհով Վրաստան տեղափոխել 40 կիլոգրամ արծաթյա և ոսկյա զարդեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ադրբեջանցու մեքենայի թաքստոցից առգրավվել են 36 կիլոգրամ ոսկյա, և 4 կիլոգրամ արծաթյա զարդեր:
Վրաստանի պատկան մարմինների փոխանցմամբ` ոսկյա զարդերի ընդհանուր արժեքը գնահատվել է 821,2 հազար դոլար, արծաթյա զարդերինը` 8 հազար դոլար:
Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է: