«Ադրբեջանի հայտարարությունները միջազգային հանրության կողմից չպետք է անարձագանք մնան». Կարեն Նազարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին: Այս մասին նա հայտարարեց «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Երեւանի նկատմամբ նկրտումների վերաբերյալ հայտարարությանը:

«Պաշտոնական Երեւանն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարությանը, իսկ մեր խնդիրն է, որ այդ հայտարարությունները միջազգային հանրության կողմից չմնան անարձագանք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չտվեց այդ հայտարարությանը, փոխարտգործնախարարը պատասխանեց. «ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ուղղությամբ եւս աշխատանքներ տանում ենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս