Թուրքիայի արտգործնախարարը հետաձգել է այցն ԱՄՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Այցի չեղարկման մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:
Չավուշօղլուն նախատեսում էր Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել իրադրությունը Սիրիայում, մասնավորապես խոսել սիրիական Մանբիջ քաղաքի շուրջ ծավալվող հետագա զարգացումների մասին:
Ենթադրվում է, որ այցի հետաձգման պատճառը պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հեռանալու փաստն է:
Այցի նոր ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: