Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բակին հանցաքննության են կանչել կոռուպցիայի գործով

Սեուլի կենտրոնական շրջանի դատախազությունը ծանուցագիր է ուղարկել Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին՝ խնդրելով մարտի 14-ին հանցաքննության գալ իր նախագահության տարիներին ծառայողական լիազորությունների չարաշահման գործով:

Այդ մասին հայտնել է Ուայ-Թի-Էն հարավկորեական հեռուստաալիքը: «Շատ կարեւոր է հետաքննություն անցկացնել Լիի նկատմամբ, որպեսզի հստակ եւ արդյունավետ կերպով բացահայտվի ճշմարտությունը»,-հեռուստաալիքը մեջբերում է դատախազության ներկայացուցիչ խոսքը: Ուայ-Թի-Էնը հիշեցնում է, որը Լի Մյոն Բակը, որը Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2008-ից մինչեւ 2013 թվականը, ավելի վաղ հայտնվել է կոռուպցիոն սկանդալի էպիկենտրոնում:

Հետաքննության տվյալներով, Լի Մյոն Բակը ավտոմեքենաների պահեստամասերի արտադրության DAS ընկերության իրական սեփականատերն է, որը փաստաթղթերով պատկանում է նրա եղբորը: Քննիչները գտնում են, որ Լի Մյոն Բակն այդ ընկերությունն օգտագործել է, որպեսզի իր ակտիվները թաքցնի հսկողական մարմիններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս