Հայտնի է Երևանում ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ քաղաքացին, ով երեկ փորձել է ինքնասպանություն գործել՝ Հաղթանակ կամրջից նետվելով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մարտի 5-ին՝ ժամը 20:37-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Գ. Տ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: Քաղաքացի Գ. Տ.-ին տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, այնուհետև հետազոտման նպատակով վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: