 
                        Երևանում ավտոմեքենան այրվել է
 
                                    Մարտի 5-ին՝ ժամը 06:19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի 17 CR 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել թիվ 21 շենքի պատին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 06:45-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. տուժածներ չկան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        