Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կրիպտոարժույթների վտանգի մասին
Կրիպտոարժույթներն օգտագործվում են անօրինական տրանզակցիաների, մասնավորապես, թմրանյութերի գնման համար: Այդ մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Reddit կայքում, պատասխանելով օգտատերերի հարցերին, միլիարդատերը նշել է, որ կրիպտոարժույթների գլխավոր բնութագիրը անանունությունն է, որն արժանիք չէ: Կառավարությունները պետք է հնարավորություն ունենան բացահայտել փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու եւ ահաբեկչության ֆինանսավորման սխեմաները, ընդգծել է նա:
«Այժմ կրիպտոարժույթներն օգտագործվում են ֆենտանիլ եւ այլ թմրանյութեր գնելու համար, այդպիսով՝ այդ տեխնոլոգիան ուղղակիորեն մեղսակից է մարդկանց զոհվելուն»,-ասել է Գեյթսը: Microsoft-ի հիմնադիրը հավելել է, որ կրիպտոարժույթները շատ ռիսկային տարբերակ են երկարաժամկետ ներդրումների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: