Ռուսները դուրս եկան Օլիմպիական խաղերի հոկեյի եզրափակիչ
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի եզրափակիչի առաջին մասնակիցը Ռուսաստանի հավաքականն է:
«Օլիմպիական ատլետներ Ռուսաստանից» թիմը կիսաեզրափակչում 3:0 հաշվով գերազանցեց Չեխիայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ: Ռուսները եզրափակիչում կմրցեն Կանադա-Գերմանիա զույգի հաղթողի հետ:
Եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ:
Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: