Բաժիններ՝

Հանրահայտ «Ընկույզ» թխվածքաբլիթների պարզ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Ալյուր – 200 գ
2. Կարագ – 100 գ
3. Շագանակագույն շաքարավազ – 100 գ
4. Ձու – 1 հատ
5. Կիտրոնի ֆրեշ – 1 ճ/գ
6. Աղ – 1 պտղունց
7. Սոդա – 1 պտղունց
8. Եփած խտացրած կաթ՝ միջուկի համար

Պատրաստման եղանակը

1. Հալեցնել կարագը, մի փոքր սառեցնել:

2. Ալյուրը մաղել 1 պտղունց աղի հետ:

3. Շաքարավազը հարել ձվի հետ:

4. Խառնել կարագը, շաքարավազով հարած ձուն, ավելացնել կիտրոնի ֆրեշով հանգցրած սոդան:

5. Հունցել փափուկ խմոր և թողնել 20-30 րոպե:

6. Ընկույզի մետաղական կաղապարի փոսիկների մեջ խմոր տեղավորել, լավ սեղմել կափարիչը և թխել «կեղևները»:

7. Պատրաստի կեղևները մի փոքր սառեցնել, մեջը լցնել եփած խտացրած կաթ և միացնել իրար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս