ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը կհրաժարվի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ փետրվարի 12-ից նրա թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հրայր Թովմասյանը գտնում է, որ այս փուլում ավելի արդյունավետ կլինի, որպեսզի հրաժարվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ նրա թեկնածությունն առաջադրվել է այլ պաշտոնի համար»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն քննարկել և որոշել է Ազգային ժողովի պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս