Քարաթափում Հադրութ-Ստեփանակերտ ճանապարհին
Փետրվարի 14-ին ժամը 19:35-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել քարաթափման մասին, որը տեղի է ունեցել Հադրութ-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին: Ժամը 19:35-ի դրությամբ քարաթափման հետևանքները վերացված են: