Բենզինը կրկին թանկացել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բենզինը կրկին 10 դրամով թանկացել է: Արդեն մի քանի օր է՝ վառելիքի շուկայում Regular տեսակի բենզինը վաճառվում է 460 դրամով, Premium տեսակը 470-ով, իսկ Diesel-ը՝ 460: Նախորդ տարվա վերջից այս շուկայում շարունակական գնաճ է նկատվում:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ պետք չէ կարագի մեջ մազ փնտրել: Դիզվառելիքի շուկայի թանկացումները պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Բենզինի ակցիզային հարկը 10%–ով ավելացել է: Հայաստանն էլ հիմնականում Ռուսաստանից է բենզին գնում:

«Հայաստանում դա պայմանավորված է Ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությամբ: Տոննայի հաշվով հարկը 25000–ից դարձրել են 40000: ՌԴ-ում Հարկային փոփոխությունները երկու փուլով են ընթանում: Հուլիսի 1-ից եւս մոտ 6%–Ակցիզային հարկը բարձրանալու է: Թանկացումներն այս արտաքին գործոններով են պայմանավորված»,- ասաց տնտեսագետը:

Մինչդեռ միջազգային շուկայում վառելիքի գները նվազել են: Համաշխարհային շուկայում Էժանացել է նաեւ նավթի գինը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս