Մահվան ելքով վրաերթ Երևանում. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս