Կարեն Կարապետյանին փոխվարչապետ նշանակելը Սահմանադրության խախտում կլինի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադրական ակտը: Չնայած Սահմանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգության խորհրդին անդամակցում է նաեւ առաջին փոխվարչապետը:
Շատերը կարծում են, որ այս հակասահմանադրական քայլը կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, եւ այդ պաշտոնը նախատեսված է նրա համար:
Բայց եթե Կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, դա կլինի Սահմանադրության երկրորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը կառավարության բոլոր անդամների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: