Բաժիններ՝

Արդյոք բժիշկների անփույթ վերաբերմունքի հետևանքով են անդամահատվել կնոջ ձեռքի մատները

168.am-ն անդրադարձել էր գյումրեցի 39-ամյա Հռիփսիմե Հակոբյանի բողոքին, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ բժիշկների անփույթ վերաբերմունքի հետևանքով անդամահատվել էին իր աջ ձեռքի մատները:

Դեպքը տեղի էր ունեցել 2017 թվականի մայիսին, երբ կինը ծննդաբերել էր, սակայն պտուղը մահացած էր ծնվել: Սկզբում նա դիմել էր Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական» հիվանդանոց, այնուհետև՝ Գյումրու բժշկական կենտրոն: Այս ընթացքում էլ ինչ-որ հանգամանքների բերումով Հ. Հակոբյանը աջ ձեռքի մատների հետ կապված խնդիրներ էր ունեցել:

Այսօր 168.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքի մեջ է հարուցված քրեական գործը:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այսինքն՝ մենք պարզում ենք, թե արդյո՞ք բժշկական սխալ առկա է, թե՞ չէ: Եվ քանի որ այդ հոդվածի դիսպոզիցիան բնութագրվում է պլանկետային՝ այդ հոդվածի հատկանիշները պարզելու համար մենք պետք է հղում կատարենք այլ իրավական ակտերի, այսինքն՝ այլ իրավական ակտերով մենք պետք է պարզենք՝ խախտում կա՞, թե՞ չկա: Դրա համար մենք նշանակելու ենք հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու՝ նշված անձին բուժօգնություն ցույց տված անձանց արարքներում իրավախախտումներ կա՞ն, թե՞ չկան: Եթե այո, ապա ի՞նչ բնույթի, և արդյո՞ք դրանք գտնվում են պատճառական կապի մեջ այդ անձի ստացած մարմնական վնասվածքների հետ: Դեռևս չունենք եզրակացությունը, համապատասխան փորձաքննությունից հետո կտրվի օբյեկտիվ գնահատական»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Շիրակի մարզի դատախազը:

Կարդացեք նաև

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս