Սերժ Սարգսյանը դեսպան է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին)»,- ասված է հրամանագրում: