ՀԾԿՀ-ն 11 մլն դրամի գնումներ կկատարի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը:
Գնումների պլանում, ի թիվս այլ ապրանքների, ՀԾԿՀ-ն պատրաստվում է առաստաղի լուսավորման սարքեր գնել` 392500 դրամ ընդհանուր արժեքով: Կառույցը նաեւ 4 հատ 4250 դրամ արժողությամբ դրոշներ կգնի:
Բացի այդ՝ 128000 դրամ կծախսվի ավտոմեքենաների 4 անիվ գնելու համար:
Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար գնման գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով նախատեսվել է 1995800 ՀՀ դրամ: Իսկ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նույն ծառայության համար կհատկացվի 1504200 ՀՀ դրամ:
ՀԾԿՀ-ն պատրաստվում է տարբեր արժողությամբ պատին տեղադրվող 7 օդորակիչ սարք գնել:
Օդորակիչների գները սկսվում են 599400 դրամից: Ընդհանուր առմամբ, 7 օդորակիչ գնելու համար կծախսվի 2976100 ՀՀ դրամ:
Գնումների պլանում են նաեւ ջեռուցման, օդափոխման եւ օդորակման սարքերը, որոնք գնելու համար հատկացվել է 11472400 ՀՀ դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: