![](/banners/BeFunky-design.jpg)
Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյունը 95 մարդու կյանք է խլել
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/920539.jpg)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դիվանագիտական թաղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, վիրավորվել է 158 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթյունը գրանցվել է քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ շտապօգնության ականապատ մեքենայով: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ահաբեկչության գործով ձերբակալվել է չորս մարդ: