Քաբուլում որոտացած հզոր պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ը
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած հզոր պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Պայթյունը գրանցվել է քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են:
Ներկայում հաղորդվում է 10 զոհի և 79 վիրավորի մասին:
Համաձայն տեղական հեռուստաալիքներից մեկի՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը ՝ ականապատ մեքենայի միջոցով:
Լուսանկարը` AP