Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի նախագահին
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/Serj-Sargsyan.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի ցավալի դեպքի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Նախագահ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մուն Ջե Ինին, Կորեայի Հանրապետության ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։