Ռուս և կանադացի գիտնականները ոսկու միջոցով քաղցկեղի բուժման մեթոդ են մշակել

Սիբիրցի եւ կանադացի գիտնականները ոսկու նանոմասնիկների եւ ջերմային ներգործության միջոցով քաղցկեղային բջիջների հասցեական քայքայման եղանակ են մշակել։

Նոր մեթոդի հիմքում հատուկ մոլեկուլներով՝ ապտամերներով, բուժական նանոմասնիկներ հասցնելն է ուռուցքին, հայտնել է Կրասնոյարսկի գիտական կենտրոնի մամուլի ծառայությունը: Ապտամերներն իրենցից ներկայացնում են ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի արհեստական միաշղթա հաջորդականություններ, որոնք իրենց կառուցվածքի շնորհիվ կարող են մեծ յուրահատկությամբ կապվել անհրաժեշտ բջիջների հետ:

Լաբորատոր կենդանիների վրա կատարված գիտափորձերի ընթացքում կրասնոյարսկցի գիտնականները պարզել են, որ ոսկու նանոմասնիկները կարող են օգտագործվել քաղցկեղային բջիջների ոչնչացման համար: «Լազերային ճառագայթման ներգործության ներքո մասնիկները տաքանում են եւ քայքայում ուռուցքի չարորակ հյուսվածքն՝ անձեռնմխելի թողնելով առողջ հյուսվածքները:

Մեթոդը հարմար է այն դեպքերի համար, երբ ուռուցքի վիրաբուժական հեռացումը բարդ խնդիր է»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս