Գիտնականները նշել են օրական մեկ սիգարետ ծխելու անսպասելի վնասը
Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ նույնիսկ օրական մեկ ծխված սիգարետը բավական է, որ 50 տոկոսով մեծացվի սիրտ-անոթային հիվանդությունների եւ ինսուլտի վտանգը: Այս մասին հաղորդվում է The BMJ հանդեսում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները վերլուծել են ավելի քան 140 գիտական աշխատությունների արդյունքները, որոնք նվիրված են առողջության վրա այդ վնասակար սովորության ազդեցությանը: Պարզվել է, որ նրանք, ովքեր ծխվող սիգարետների քանակն օրական 20-ից նվազեցրել են մինչեւ մեկ, սոսկ 50 տոկոսով են նվազեցրել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սրտի իշեմիկ հիվանդության վտանգը կազմել է 48 տոկոս չծխողների համեմատությամբ: Միեւնույն ժամանակ, նրանց մոտ, ովքեր օրական մեկ սիգարետ են ծխում, քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է 95 տոկոսով:
Մասնագետները նախազգուշացնում են, որ կանանց համար վտանգն ավելի մեծ է: 2017 թվականին հրապարակվել են ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք ապացուցել են, որ պարբերաբար ծխելը հեռանկարում հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման նույնպիսի ռիսկերի, ինչպես եւ մշտապես ծխելը (օրական մեկ տուփ եւ ավելի):