Հարավային Կորեայում առնվազն 41 մարդ է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից
Հարավային Կորեայում հրդեհից զոհվածների թիվը շարունակում է աճել. Ռյոնհապ գործակալությունը հայտնել է 41 զոհվածների մասին: Նաեւ տուժել է 79 մարդ, որոնցից ինը ծանր վիճակում են։
Հրդեհը բռնկել է հունվարի 26-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 07:32-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:32-ին) Կյոնսան-Նամդոյի նահանգի Միլյան քաղաքի Սեջոն թագավորի անվան հիվանդանոցի առաջին հարկում: Ինչպես նշում է Ռյոնհապը, բռնկումը, ենթադրաբար, տեղի է ունեցել անհատեգաձգելի օգնության բաժանմունքում: Հրդեհը մարելու համար պահանջվել է մոտավորապես երկու ժամ: Այդ պահին հիվանդանոցում գտնվում էր 111 պացիենտ:
Երկրի նախագահ Մուն Չժե Ինը արտակարգ խորհրդակցություն է գումարել: Նա պահանջել է միջոցներ ձեռնարկել նման ողբերգությունները կանխելու համար: