Բաժիններ՝

Քեյթ Միդլթոնն սկսել է հղիների համար նախատեսված հագուստ կրել

Քեմբրիջի դքսուհի Քեյթը (Միդլթոն)՝ Եղիսաբեթ Երկրորդի թոռան՝ արքայազն Ուիլյամի կինը, հանրությանը ներկայացել է հղիների համար նախատեսված վերարկուով: Այդ մասին հայտնել է The Telegraph-ը:

Maurice Wohl Clinical Neuroscience Institute կլինիկա այցելության ժամանակ Քեյթը հագել է Seraphine-ի՝ հղիների համար նախատեսված լյուքս դասի հագուստ՝ երկնագույն վերարկու եւ զգեստ: Ավելի վաղ պաշտոնական այցերի համար նա սովորական մակնիշների վերնահագուստ էր ընտրում, բայց հղիության ներկա ժամկետում նախընտրել է հատուկ ձեւվածք:

Արտադրողի կայքում արդեն նշել են դքսուհու ընտրությունը եւ գնորդներին առաջարկել ընդօրինակելու նրա կերպարը: Վերարկուն եւ զգեստը վաճառվում են համապատասխանաբար 235 եւ 85 ֆունտ ստեռլինգ (335 եւ 120 դոլար) գնով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս