Nokia-ն քաղցկեղի հայտնվելը կանխատեսող սարք է մշակում
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/920245.jpg)
Nokia-ի գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին պատմել է ընկերությունում մշակվող թեւնոցի մասին, որը կկարողանա քաղցկեղը կանխատեսել հայտնվելուց մի քանի ամիս առաջ: Այդ մասին, ինչպես հայտնել է CNBC հեռուստաալիքը, գործարարը հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Ելույթ ունենալով Շվեյցարիայում ընթացող տնտեսական համաժողովում՝ Սուրին ներկայացրել է ապագա բժշկության իր տեսլականը, ներառյալ դյուրակիր սքաներների օգտագործումը, 5G-կապը եւ հեռաբժշկությունը:
«Դրա օգնությամբ կարելի կլինի կանխել հիվանդությունը, եւ մենք կարծում ենք, որ կենսամարկերների օգնությամբ հնարավոր կլինի քաղցկեղը կանխատեսել դրա ի հայտ գալուց մի քանի ամիս առաջ: Յուրաքանչյուր ամիսն ու յուրաքանչյուր օրը կարեւոր է քաղցկեղով հիվանդի համար»,-հայտարարել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: