![](/banners/BeFunky-design.jpg)
Բրիտանական պարբերականը հայտնում է Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/heno-4.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը գրեթե ավարտված է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ Մխիթարյանն արդեն հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունակթեդի» ֆուտբոլիստներին:
Պարբերականի տվյալներով Հենրիխ Մխիթարյանը խաղընկերներին հրաժեշտ տալու պահին չի կարողացել զսպել արցունքները:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունն «Արսենալ» ներառված է Լոնդոնը ներկայացնող թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքում: