Բացվել է Մոնտե-Կառլոյի Միջազգային կրկեսային փառատոնը
Մոնտե-Կառլոյում արդեն 42-րդ անգամ անցկացվում է Միջազգային կրկեսային փառատոնը: Այն Մոնակոյի Ռենիե 3-րդ իշխանի կողմից հիմնվել է 1974 թվականին։ 2006 թվականից ի վեր փառատոնի նախագահն արքայադուստր Ստեֆանյան է:
Մրցույթի արդյունքներով կհանձնվեն «Ոսկե ծաղրածու» (աշխարհում կրկեսային արվեստի ամենահեղինակավոր մրցանակը), «Արծաթե ծաղրածու», «Բրոնզե ծաղրածու» պարգեւները եւ բազմաթիվ հատուկ մրցանակներ: