Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել
Վլադիվոստոկում բացվել է արտ-օբյեկտ՝ նվիրված խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի ստեղծագործությունների հերոս՝ հետախույզ Օտտո ֆոն Շտիռլիցին:
Այդ մասին հայտնել է քաղաքային վարչակազմը: Կառուցվածքը պատրաստված է մետաղի ամբողջական թերթից, որի վրա ակոսատված է հետախույզի ուրվանկարը եւ գրված է. «Երիտասարդ տարիներին Օտտո ֆոն Շտիռլիցը (իսկական անունը՝ Վսեվոլոդ Վլադիմիրով)՝ խորհրդային գրականության եւ կինոյի ամենահռչակավոր հետախույզը, ապրել եւ աշխատել է Վլադիվոստոկում: Այստեղ նա հայտնի էր որպես Մաքսիմ Իսաեւ:
Ապրել Է Պոլտավսկայա փողոցում, հանգստացել Սեդանկայում, երեկոները սիրել է նստել «Վերսալ» ռեստորանում»: «Գրական եւ կինեմատոգրաֆիական հերոսին՝ խորհրդային հետախույզ Մաքս Օտտո ֆոն Շտիռլիցին, նվիրված արտ-օբյեկտի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վլադիվոստոկում»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: