Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը հագուստի հավաքածու կստեղծի 84-ամյա Կառլ Լագերֆելդի հետ
Ամերիկացի մոդել, Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Քայա Հերբերը, հագուստի հավաքածու է ստեղծելու դիզայներ Կառլ Լագերֆելդի հետ համատեղ: Այդ մասին հայտնել է WWD-ն:
Karl Lagerfeld X Kaia շարքում տեղ կգտնեն կանանց համար նախատեսված հագուստ, կոշիկ, ինչպես նաեւ արեւապաշտպան ակնոցներ եւ ոսկերչական զարդեր: Chanel ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները, որտեղ դիզայներն զբաղեցնում է կրեատիվ տնօրենի պաշտոնը, ապագա հավաքածուն անվանել են «Լագերֆելդի փարիզյան գեղագիտության եւ Հերբերի՝ արեւմտյան ափի ֆիրմային ոճի համադրությունը»:
Կառլ Օտտո Լագերֆելդը գերմանացի մոդելագործ է եւ լուսանկարիչ: Աշխատել է Fendi, Chloe, Krizia նորաձեւության տներում: Իր անունով կոչված ընկերությունը նա հիմնադրել է 1974 թվականին: Ներկայում նա զբաղեցնում է Chanel ֆրանսիական նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը:
2016 թվականին Հերբերը մասնակցել է դիզայներ Ալեքսանդր Վոնգի գովազդային արշավին: Փետրվարի սկզբին գերմոդելի դուստրը դարձավ Chrome Heart բրենդի դեմքը: Մինչ այդ նա համագործակցում էր Young Versace-ի հետ եւ հայտնվել է մեծ ժողովրդականություն վայելող այնպիսի հրատարակությունների շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue Italia-ն, CR Fashion Book-ը եւ Teen Vogue-ն: 2017 թվականին մասնակցել է Hudson Jeans ամերիկյան բրենդի համար կազմակերպված ֆոտոսեսիային: