Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխան
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ երաժիշտ Քանյե Ուեսթը ծնողներ են դարձել երրորդ անգամ: Այս մասին Քարդաշյանը հայտնել է իր բլոգում: «Քանյեն եւ ես ուրախ ենք հայտնելու մեր առողջ, գեղեցիկ դստեր լույս աշխարհ գալու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նա շնորհակալություն է հայտնել փոխնակ մորը, որը կրել է երեխային: Աստղերն արդեն ունեն որդի եւ դուստր՝ Սեինթը եւ Նորթը, որոնք, Քարդաշյանի խոսքով՝ հուզված են քրոջ հետ հանդիպումից առաջ: 2017 թվականի հունիսին հայտնի էր դարձել, որ Ուեսթ ամուսինները մի կնոջ եւ նրան ներկայացնող գործակալության հետ ստորագրել են պայմանագիր՝ 113,85 հազար դոլար փոխհատուցման գումարով: Ճշտվել է, որ փոխնակ մայրը կստանա 45 հազար, իսկ ընկերությունը՝ 68,85 հազար դոլար:
Հեռուստաաստղը որոշել է փոխնակ մայր վարձել այն բանից հետո, երբ բժիշկներն իրեն հայտնել են, որ երրորդ հղիությունն սպառնալիք կներկայացնի իր կյանքի եւ առողջության համար: