ԵԱՀԿ-ն Դոնբասում հակամարտության սաստկացում է արձանագրել
ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը հակամարտության սաստկացում է արձանագրել Դոնբասում: Այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է հանձնախմբի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Հուգը:
«Մենք գնդակոծումների թվաքանակի աստիճանական ավելացում ենք գրանցել տոներից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել զինադադարի շուրջ: Այժմ մենք կարող ենք խոսել էսկալացիայի փուլի մասին»,-ասել է նա: Հուգը հայտարարել է, որ հունվարի 9-ի երեկոյից մինչեւ հաջորդ օրվա երեկո գրանցվել է մոտավորապես 2 հազար խախտում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ, չնայած բարդ իրադրությանը, Հատուկ մոնիթորինգային առաքելությունը «կշարունակի ջանքեր գործադրել՝ այցելելու Դոնբասի բոլոր շրջաններ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: