Զարուհի Փոստանջյանը մեկնել է Բեյրութ` նախապատրաստելու համահայկական ընդվզումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման իրազեկման այցերի շրջանակներում երեկ մեկնել է Բեյրութ։
Նա հանդիպումներ է ունենալու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև նախատեսված է հանդիպում Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ»։
Թերթը հիշեցրել է, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը այցելել էր Լոս Անջելես և Մոսկվա։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: