Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում Պահպանողական կուսակցության նոր ղեկավար են նշանակել

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավար է նշանակվել միգրացիայի հարցերի նախարար Բրենդոն Լյուիսը: Այս որոշումը, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են վարչապետի գրասենյակից, հունվարի 8-ին ընդունել է նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյը, դրան հավանություն է տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

Ավելի վաղ պահպանողականների առաջնորդ Պատրիկ Մաքլոհլինը հրաժարական է տվել: Նոր նշանակումից հետո Լյուիսը թողնում է միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնը: «Թագուհին հավանություն է տվել Լյուիսին անպորտֆել նախարար նշանակելուն: Նա նաեւ կդառնա Պահպանողական կուսակցության նոր նախագահը»,- հայտնել է դիվանատան ներկայացուցիչը: Հունվարի 8-ին հրաժարական է տվել նաեւ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջեյմս Բրոքենշիրը, սակայն դա կապված է ոչ թե կառավարության կազմում կատարված փոփոխությունների, այլ նախարարի առողջական խնդիրների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031