Բաժիններ՝

Ձնե և սառցե քանդակների փառատոն Հարբինում

Հարբինի ձնե եւ սառցե քանդակների միջազգային փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1963 թվականից: Հարբինը՝ Չինաստանի Հեյլունցզյանի նահանգի մայրաքաղաքը, աշխարհում սառցե եւ ձնե մշակույթի կենտրոններից մեկն է: Պաշտոնապես Հարբինում փառատոնն սկսվում է հունվարի 5-ին եւ տեւում է մեկ ամիս: Սակայն ցուցանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ եւ, եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար։

Սառցե քանդակները մշակվում են ինչպես արդի (օրինակ, լազերների), այնպես էլ ավելի ավանդական գործիքների միջոցով (օրինակ՝ սառցե լապտերներ): Փառատոնում ձմեռային հանգիստը ներառում է լեռնադահուկներ, լող Սունգարի գետի ձմեռային սառցանցքում:

Հարբինի փառատոնն աշխարհում սառցի եւ ձյան չորս խոշորագույն փառատոններից մեկն է Սապորոյի ձյան ճապոնական փառատոնի, Քվեբեկի կանադական ձմեռային կառնավալի եւ նորվեգական դահուկային փառատոնի հետ մեկտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս