Բաժիններ՝

Մուտք էր գործել դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից գումար հափշտակել. ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

Ոստիկանության ծառայողները պարզել էին կասկածյալի ինքնությունը:
Հունվարի 7-ին, ժամը 1.00-ին, 1981 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Արման Մ.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

Հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Ն. Տ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:

Ոստիկանության ՔՀԳՎ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, Կենտրանական և Կապանի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են նշված հանցագործությունը կատարողի ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս