Բարձրագույն խմբի ակումբները սկսել են ուսումնամարզական հավաքները
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները վերսկսել են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին:
Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը սկսել է ուսումնամարզական հավաքը և հունվարի 10 թիմին կմիանան բոլոր լեգեոնականները: Երևանում մարզումները կշարունակվեն մինչև հունվարի 25-ը: Այդ օրը «Ալաշկերտը» կմեկնի թուրքական Բելեկ, որտեղ կանցկացնի առաջին 12-օրյա արտասահմանյան հավաքը: Թուրքիայում թիմին կմիանան մի քանի բրազիլացի ֆուտբոլիստներ: Երկրորդ արտասահմանյան հավաքը նույնպես կկայանա Բելեկում` փետրվարի 10-23-ը:
Ուսումնամարզական հավաքով նոր տարին սկսել է նաև Կապանի «Գանձասար-Կապան»-ը: Մինչև հունվարի 14-ը «Գանձասար-Կապանը» կնախապատրաստվի Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում, իսկ հունվարի 15-22-ը նախատեսված է անցկացնել ուսումնամարզական հավաք Կապանում։