Բաժիններ՝

12 խորհուրդ մարդուց, ով սովորել է արթնանալ 4:30-ին

Ֆիլիպ Կաստրո Մաթոսը որոշել է ամեն օր արթնանալ վաղ առավոտյան՝ 4:30-ին՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ կլինեն իր կյանքում:

Նրա հետազոտությունը նպատակ ուներ պարզելու, թե որքան ուժեղ է իր կամքի ուժը և թե արդյո՞ք նա կկարողանա հասնել այդքան հեռու թվացող նպատակին:

Նա որոշել է վաղ առավոտյան արթնանալ 21 աշխատանքային օր: 21 օր անց Ֆիլիպ Մաթոսը արել է կարևոր եզրակացություններ և կիսվել է իր փորձի արդյունքով: Նա առանձնացրել է 12 խորհուրդ:

1. Եթե դուք ուզում եք հասնել մեծ նպատակների, ապա շատ կարևոր է, որ ամբողջ ճանապարհին ձեզ հետ լինի մեկը, ով միշտ կաջակցի ձեզ:

Կարդացեք նաև

2. Մարդիկ շատ ուշադիր են մանրամասներին: Իմ ճանապարհին ինձ միշտ ուղեկցել են մարդկանց հարցերը: Մարդիկ բազում հարցեր էին տալիս և նշում, որ իրենք չէին կարողանա անցնել նույն ճանապարհը:

Ես երկար խոսում էի մարդկանց հետ: Այդ մարդիկ ինձ օգնեցին երկար մտածել և ավելի ամրանալ իմ համոզմունքներում:

3. Մարդիկ չեն ուզում վաղ արթնանալ, քանի որ մտածում են, որ այդ դեպքում քիչ կքնեն: Սակայն դա այդպես չէ: Կարելի է ոչ միայն վաղ արթնանալ, այլև վաղ քնել:

4. Փորձեք հաղթահարել բոլոր դժվարությունները, որ կհանդիպեն ձեր ճանապարհին: Մարդիկ սիրում են ասել, որ որոշ բաներ անելն անհնարին է: Երբ դուք հաղթահարեք այս միտքը, անցնեք ձեր ճանապարհը, ապա կյանքում կհասնեք բոլոր նպատակներին:

5. Ֆիզիկական պատրաստվածությունը շատ կօգնի ձեզ: Սկզբում պետք է հաղթահարել դժվարությունները, ինչից հետո արդյունքը կլինի շատ գոհացնող: Գուցե առաջին շրջանում չկարողանաք վաղ արթնանալ, բայց որոշ ժամանակ անց կսովորեք դրան և ավելի լավ կզգաք ձեզ:

6. Մոռացեք «Եվս 10 րոպե» արտահայտությունը:

7. Ես սիրում եմ քնել, բայց ինձ ամբողջությամբ հագենալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ: 6-7 ժամ անց ես այլևս չեմ կարողանում քնել: Անկողնում թավալվելու փոխարեն՝ ավելի լավ է ազատ ժամանակն օգտագործել հետաքրքիր զբաղմունքների համար:

8. Արդյունքում՝ ավելի շատ ժամանակ է մնում աշխատելու համար: Դուք հագենում եք քնից, դառնում եք ավելի առույգ և ավելի հաճույքով եք անում ձեր աշխատանքը:

9. Ես ունեմ ժամանակ փոստը ստուգելու համար: Ես այլևս չեմ հետաձգում կարևոր նամակներին պատասխանելը: 2 ժամում ես կարողանում եմ պատասխանել բոլոր կարևոր հաղորդագրություններին:

10. Ես ունեմ շատ ժամանակ մարզումների համար: Սովորական նախավարժանքի ժամանակ իմ օրգանիզմն արդեն ամբողջությամբ արթնացած է լինում, և մարզումները դառնում են ավելի օգտակար:

11. Ես ունեմ նոր պատկերացումներ աշխարհի մասին: Ես հիմա նկատում եմ բաներ, որ նախկինում երբեք չէի նկատում:

12. Ես հասկացա, թե ինչ ասել է՝ կամքի ուժ: Եթե դուք չունեք կամքի ուժ, ապա կհանձնվեք ճանապարհի կեսին: Այս փորձը ցույց է տալիս, որ դուք կարող եք հասնել այն ամենին, ինչ ուզում եք:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս