Բաժիններ՝

Ուկրաինան ՌԴ-ի հետ սահմանին կենսաչափական վերահսկողություն կմտցնի դեկտեմբերի 27-ից

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանի հատման որոշ վայրերում կենսաչափական վերահսկողությունը կսկսվի դեկտեմբերի 27-ից: Այդ մասին իր Facebook-ում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը: «ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ պետական սահմանի պոտենցիալ խախտողներին տեղեկացնելու համար:

2017 թվականի դեկտեմբերի 27-ից գործողության մեջ կդրվեն իրավախախտների եւ մաքսանենգների կողմից սահմանի հավանական ապօրինի հատման վայրերում կենսաչափական վերահսկողության շարժական համալիրներ»,- գրել է նա:

Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունում ավելի վաղ պարզաբանել են, որ սահմանի հատման վերահսկողության ուժեղացման շրջանակներում օտարերկրացիները պետք է հանձնեն մատնադրոշմներ, նրանցից կենսաչափական անձնագրեր չեն պահանջի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս