Բաժիններ՝

Պուտինը և Էրդողանը Սիրիային նվիրված կոնգրեսի անցկացման հարցերը համաձայնեցնելու հույս են հայտնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձանագրել են ռուս-թուրքական փոխգործակցության կարեւորութունն ու արդյունավետությունը Սիրիայում կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ «Սիրիայի շուրջ այս օրերին Աստանայում ընթացող ութերորդ միջազգային հանդիպմանը կհաջողվի համաձայնեցնել Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացման կոնկրետ ասպեկտները»,-դեկտեմբերի 22-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս