Ձվի գինը բարձրանում է. առաջիկա օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չի լինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ: Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցտն է: Այս մասին թերթին տեղեկացրին մի քանի տնտեսվարողներ` նշելով, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում:

Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չլինի: Բանն այն է, որ Ամանորի նախաշեմին, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել: Ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել:

Իսկ պահանջարկը ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվի: Թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն կարողանում մեծ քանակությամբ ձու ներկրել, հստակ հայտնի չէ: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դանդաղել է տնտեսվարողներին ձու ներկրելու թույլտվություն տրամադրելու հարցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս