«Ցավում եմ, որ մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում». Դավիթ Հարությունյանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած արտակարգ իրավիճակին, երբ «Ելք»-ի պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին և լքեցին նիստերի դահլիճը. «Քիչ առաջ այն բուռն քննարկումը, որ տեղի ունեցավ դահլիճում, ի զարմանս ինձ, մասամբ վերաբերվում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն օրենքում, որը դրվում էր քվեարկության, այլ վերաբերվում էր հենց այս օրենսգրքին, որը ես ձեզ ներկայացնում եմ: Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում: Նախագիծը սահմանադրական չէր, իսկ սահմանադրական օրենսգիրքն այն է, ինչ ես ձեզ ներկայացնում եմ»: