Բաժիններ՝

Հետաքննությունը գաղտնիացրել է Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը

Հետաքննությունը գաղտնիացրել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որին անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանք է առաջադրված:

Այդ մասին նրա փաստաբանը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանում: «Քննիչը «գաղտնի» կնիք-մակագիր է դրել գործի դրա, դատապաշտպաններից ստորագրություն են վերցրել տվյալների չհրապարակման վերաբերյալ»,-ասել է փաստաբանը նիստում, որտեղ պետք է քննվի մեղադրյալի բնակարանում խուզարկության դեմ տրված գանգատը:

Այս որոշման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Որպեսզի որոշվի, թե կարելի է արդյոք գանգատը լսել բաց ռեժիմով, դատարանը նիստը հետաձգել է դեկտեմբերի 20-ին: Հետաքննության տվյալներով՝ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր նախկին ամուսնու անձնական ու ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն էր հավաքում եւ ԶԼՄ-ներում տարածում առանց նրա համաձայնության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս