Բաժիններ՝

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցել է ամենամյա բարեգործական տոնավաճառին

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 16-ին մասնակցել է ամենամյա Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառին, որը կազմակերպել էր «Օդեսայի Դիվանագիտական Ակումբը»` դիվանագիտական ներկայացուցչությունների և գործարար ոլորտի համագործակցությամբ։

Տոնավաճառին մասնակցել են Օդեսայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, տարբեր հասարակական կազմակերպություններ:

Տոնավաճառի հայկական տաղավարը, որտեղ ներկայացված էին հայկական հուշանվերներ, խմիչքներ և այլ արտադրատեսակներ, այցելել են Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն և Օդեսայում Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ռժեպիշևսկին:

Միջոցառման մշակութային հատվածում, որի ժամանակ ներկայացվել են մի շարք երկրների ազգագրական պարեր, իր մասնակցությունն է բերել նաև Օդեսայի «Պետրոսյանց» հայկական պարի համույթը՝ ներկայացնելով հայկական ազգագրական պարերը:

Հայկական տաղավարի կազմակերպման գործում իրենց աջակցությունն են բերել «Իջևան» գինու և կոնյակի գործարանի Օդեսայի ներկայացուցչությունը, ՛՛Ararat՛՛ կոնյակի Ուկրաինայի ներկայացուցչությունը, Հայաստանի ”NICOLA INTERNATIONAL ARMENIA’’ ընկերության Ուկրաինայի ներկայացուցչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս