Բաժիններ՝

Ատլանտայի՝ աշխարհում խոշորագույն օդանավակայանի էլեկտրամատակարարումը վերականգնված է

Ատլանտայի՝ աշխարհում խոշորագույն օդանավակայանի էլեկտրամատակարումն ամբողջությամբ վերականգնված է, որի աշխատանքում ավելի վաղ ծագած խնդիրների պատճառով ավելի քան 1,1 հազար չվեթ էր չեղարկվել:

Այդ մասին հայտնել է քաղաքագլուխ Քասիմ Ռիդը: Դեկտեմբերի 17-ի երեկոյան Ատլանտայի օդանավակայանը մասնակիորեն հոսանքազրկվել էր եւ դադարել էր չվերթեր ընդունել: Հրշեջներն ավելի ուշ հայտնել էին, որ օդանավակայանն ընդհանրապես չեղարկել է բոլոր չվերթերը, իսկ ուղեւորները տարահանվել են:

Էներգետիկները պլանավորել էին օդանավակայանի էլեկտրամատակարարումը վերականգնել կեսգիշերին մոտ (Երեւանի ժամանակով 9:00-ին): «Ամբողջ էլեկտրամատարարումը վերականգնված է»,- գրել է Ռիդը Twitter-ում: Ջորջիայի նահանգում գտնվող Ատլանտայի միջազգային օդանավակայանն ամենալիաբեռնվածն է աշխարհում, 2016 թվականին այստեղ ուղեւորահոսքը կազմել է 104 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս