Բաժիններ՝

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Toyota Caldina» մակնիշի 35 DC 206 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Է. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը՝ մոտ 20 մ խորությամբ:

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ՝ 1959 թ. ծնված Մ. և 1983 թ. ծնված Ա. Ն.-ներին դուրս են բերել ձորից, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Մ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ա. Ն.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս