Բաժիններ՝

«Ո՞ւմ կցանկանայի գնել ձմռանը. Սերխիո Ռամոսին, Անդրես Ինիեստային և Ալեքսիս Սանչեսին». «Ինտերի» գլխավոր մարզիչ

Եթե Լուչանո Սպալետին նման երազանք պահի ամանորյա գիշերը, ապա ո՞վ գիտե:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին աշխատել է որպես հումորիստ մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ քննարկվում էին ձմեռային հնարավոր տրանսֆերները:

«Տրանսֆերային շուկայում պետք է զգույշ լինել: Մինչև այն պահը, քանի դեռ ղեկավարությունը և նախագահը չեն բարձրաձայնել իրենց մտադրությունը, մեզ հարկավոր է լռություն պահպանել:

Եթե դուք հարցնեք, թե ում ես կցանկանայի ստորագրել, ահա ձեզ երեք անուն. Սերխիո Ռամոս, Անդրես Ինիեստա, Ալեքսիս Սանչես: Աշխատենք այդ ուղությամբ, լա՞վ»,- առաջարկել է Սպալետին:

17 տուրերից հետո «Ինտերը» հավաքել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս